Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ին կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա` մասնակցելու հոկտեմբերի 5-15-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Եվրոպայից մասնակցելու իրավունք ունեն Եվրոպական խաղերի մեդալակիրներն ու Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները:
Դոհայում Հայաստանը կներկայացնեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 2015թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:
Աշխարհի առաջնությունում երկու օլիմպիական ուղեգրեր կվիճարկվեն 52 կգ քաշային կարգում, եւս երեքական ուղեգրեր կվիճարկեն 56 եւ 64 կգ քաշայինները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի