Հայ բռնցքամարտիկներն՝ աշխարհի առաջնությունում

20:50   1 հոկտեմբերի, 2015

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ին կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա` մասնակցելու հոկտեմբերի 5-15-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Եվրոպայից մասնակցելու իրավունք ունեն Եվրոպական խաղերի մեդալակիրներն ու  Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները: 

Դոհայում Հայաստանը կներկայացնեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը,  2015թ.  Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Աշխարհի առաջնությունում երկու օլիմպիական ուղեգրեր կվիճարկվեն 52 կգ քաշային կարգում, եւս երեքական ուղեգրեր կվիճարկեն 56 եւ 64 կգ քաշայինները: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.