Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը Bleacherreport-ի վարկածով ընդգրկվել է Ավստրալիայի բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկների տասնյակում: 2000 թվականին Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած, 2004-ից Ավստրալիայի քաղաքացիություն ստացած, այժմ ԱՄՆ-ում բնակվող 39-ամյա վանաձորցի Վիկ Դարչինյանը (40-8-1, 29 նոկաուտ) 8-րդ տեղում է:
Առաջին տեղում եւս Ավստրլիայում չծնված, նախկին ռուսաստանցի Կոնստանտին Ցզյուն է:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Վիկ Դարչինյանն ԱՄՆ-ում կայացած մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտվեց արգենտինացի Խեսուս Կուելյարին (26-1, 20 նոկաուտ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի 
00:39 , 3 հոկտեմբերի