Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային Արամ Ավագյանը քառորդ եզրափակիչում առավելության է հասել ռումինացի Նիկոլաե Ռազվան Անդրեիանային եւ ապահովել է բրոնզե մեդալ: Եզրափակիչի ուղեգրի համար Արամ Ավագյանը օգոստոսի 14-ին ռինգ դուրս կգա բրիտանացի Քայիս Աշֆակի դեմ: Արամ Ավագյանն ապահովել է նաեւ աշխարհի առաջնության ուղեգիր:
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչ մենամարտում պարտություն է կրել լիտվացի Էվալդաս Պետրաուսկասից:
75 կգ քաշային կարգում Արամ Հովհիկյանը քառորդ եզրափակիչում պարտվել է վրացի Զաալ Կվաչատաձեին:
60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Սամվել Բարսեղյանը, որը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչում եւ պարտվել է խորվաթ Մատեո Կոմադինային:
Այս քաշային կարգում այլ երկրներից հանդես էին գալիս վեց հայ բռնցքամարտիկներ (Գերմանիան ներկայացնում էր Ռոբերտ Հարությունյանը, Դանիան՝ Մարսել Տերտերյանը, Չեխիան՝ Հմայակ Ապերյանը, Բելգիան՝ Միքո Խաչատրյանը, Բելառուսը՝ Վազգեն Սաֆարյանցը): Կիսաեզրափակիչ է հասել Վրաստանի ներկայացուցիչ Օթար Երանոսյանը:
Պայքարից դուրս է մնացել նաեւ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որը մեկնարկել է քառորդ եզրափակիչից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի