10:12  ,  11 օգոստոսի, 2015

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երեք բռնցքամարտիկներ կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար

Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նրա մրցակիցը Ֆինլանդիան ներկայացնող Մատի Կոոտան էր: Քառորդ եզրափակիչում Ավագյանը օգոստոսի 12-ին կմենամարտի ռումինացի Նիկոլաե Ռազվան Անդրեիանայի հետ:

64 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչ է դուրս եկել Հովհաննես Բաչկովը: Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ մենամարտում պարտության է մատնել Էնոք Մվանդիլյա Պոուլսենին: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Բաչկովն օգոստոսի 12-ին կմրցի լիտվացի Էվալդաս Պետրաուսկասի հետ:

75 կգ քաշային Արման Հովհիկյանն անցկացրել է երկրորդ մենամարտը, առավելության է հասել թուրք Օսման Այդինի նկատմամբ եւ կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար: Օգոստոսի 12-ին նրա մրցակիցը կլինի կլինի Զաալ Կվաչատաձեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում