10:12 11 օգոստոսի, 2015Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նրա մրցակիցը Ֆինլանդիան ներկայացնող Մատի Կոոտան էր: Քառորդ եզրափակիչում Ավագյանը օգոստոսի 12-ին կմենամարտի ռումինացի Նիկոլաե Ռազվան Անդրեիանայի հետ:
64 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչ է դուրս եկել Հովհաննես Բաչկովը: Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ մենամարտում պարտության է մատնել Էնոք Մվանդիլյա Պոուլսենին: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Բաչկովն օգոստոսի 12-ին կմրցի լիտվացի Էվալդաս Պետրաուսկասի հետ:
75 կգ քաշային Արման Հովհիկյանն անցկացրել է երկրորդ մենամարտը, առավելության է հասել թուրք Օսման Այդինի նկատմամբ եւ կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար: Օգոստոսի 12-ին նրա մրցակիցը կլինի կլինի Զաալ Կվաչատաձեն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.