10:18  ,  10 օգոստոսի, 2015

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երեք բռնցքամարտիկներ պարտվեցին մեկնարկային մենամարտերում

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք մարզիկներ անհաջող են մեկնարկել:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը նախնական փուլում չի կարողացել հաղթահարել բուլղարացի Տինկո Բանաբակովի արգելքը:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը մեկնարկային մենամարտում պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սուլեյման Սիսոկոյին:

81 կգ քաշային կարգում Նիկոլ Հարությունովը դարձյալ մեկնարկային մենամարտում տանուլ է տվել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Բոշկո Դրաշկովիչին:

Նախնական փուլում պարտություն էին կրել նաեւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եւ +91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը։

75 կգ քաշային Արման Հովհիկյանը առաջին շրջանում առավելության է հասել Հունաստանի ներկայացուցիչ Պավլոս Ցագրակոսի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում Հովհիկյանի մրցակիցը կլինի թուրք Օսման Այդինը։ Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 10-ին։

Նախնական փուլի արգելքը հաղթահարել է նաեւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որն ուժեղ էր լատվիացի Արթուրս Ահմետովսից։ 1/8 եզրափակիչում Բաչկովի մրցակիցը օգոստոսի 10-ին կլինի Դանիայի ներկայացուցիչ Էնոք Մվանդիլա Պոուլսենը։

Օգոստոսի 10-ին պայքարը կսկսեն 56 կգ քաշային Արամ Ավագյանը։ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը օգոստոսի 11-ին հանդես կգա 1/8 եզրափակիչում: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը օգոստոսի 12-ին կանցկանի քառորդ եզրափակիչի մենամարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում