13:26  ,  20 հունիսի, 2015

Հայաստանի մարզիկները՝ Եվրոպական խաղերում. Սամվել Բարսեղյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Եվրոպական խաղերում Հայաստանի մասնակիցներին:

Սամվել Բարսեղյան, բռնցքամարտ, 60 կգ քաշային կարգ:

Ծնվել է 1989 թվականի հունվարի 26-ին, Սեւան քաղաքում: Սամվել Բարսեղյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքակի անդամ է, հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, 2005 թվականի Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր է, 2014 եւ 2015 թվականների Հայաստանի չեմպիոն:

«Գտնվում եմ լավ մարզավիճակում: Շատ լուրջ եմ տրամադրված: Պարտության մասին չեմ մտածում, ոչ էլ երրորդ կամ երկրորդ տեղերի մասին: Այլ նպատակաուղղված եմ միայն ոսկե մեդալին: Ամեն ինչ կանեմ, որպեսզի միայն լավ մասնակցությամբ չսահմանափակվեմ: Շատ է խոսվում լարված, ճնշող մթնոլորտի մասին: Համաձայն եմ, լարված մթնոլորտը կարող է խանգարել մարզիկին, ազդել մարզիկի հոգեբանության վրա, բայց մյուս կողմից էլ կարող է նաեւ շատ օգնել մարզիկին, որ ավելի լավ մրցի, ավելի գոտեպնդվի եւ պայքարի մինչեւ վերջ հանուն հաղթանակի, ապացուցելու բոլորին, որ նա ամենաուժեղն է»,- այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բարսեղյանը:

Սամվել Բարսեղյանը ռինգ դուրս կգա հունիսի 20-ին: Մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն է: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում