18:49  ,  19 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Արամ Ավագյանը եւս պարտվեց

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Արամ Ավագյանը եւս պարտություն կրեց։ 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց բուլղարացի Ստեֆան Իվանովի հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Առավոտյան մրցահերթում պարտություն էր կրել 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, որը մենամարտել էր Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի հետ։

Հունիսի 18-ին 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը մեկնարկային գոտեմարտում 0:3 հաշվով պարտվեց լեհ Յորդան Կուլինսկուն՝ լքելով պայքարը:

Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաեւ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում