10:11  ,  13 հունիսի, 2012

NBA. «Օկլահոման» բացեց եզրափակիչ շարքի հաշիվը

NBA-ի արեւելյան եւ արեւմտյան գոտիների ուժեղագույն ակումբներն անցկացրեցին եզրափակիչ շարքի առաջին հանդիպումը: «Օկլահոման» սեփական խաղահրապարակում 105:94 հաշվով առավելության հասավ «Մայամիի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտն էր՝ 36 միավոր: «Մայամիի» կազմում հիանալի հանդես եկավ Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 30 միավոր:

Եզրափակիչ շարքի երկրորդ հանդիպումը կկայանա հունիսի 15-ին «Օկլահոմայի» խաղահրապարակում:

NBA. եզրափակիչ

«Օկլահոմա» – «Մայամի» - 105:94 (22:29, 25:25, 27:19, 31:21)

Շարքի հաշիվը՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով