20:14  ,  1 հունիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ, դրանցից մեկը՝ դարպասին։ Հայ կիսապաշտպանի 48 փոխանցումներից 81,3 տոկոսը հասել է թիմակիցներին։ 26-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ հաղթել է օդային պայքարում, հինգ անգամ շրջանցել է մրցակիցներին, վեց անգամ խլել է գնդակը, երեք անգամ կասեցրել է գրոհը։ Մխիթարյանը երկու անգամ է խախտել կանոնները, ստացել է դեղին քարտ։ Նրա դեմ պայքարում կանոնները խախտել են հինգ անգամ։ Մխիթարյանի գնահատականը 8,14 է, ինչը երկրորդն է «Բորուսիայում» Սինձի Կագավայից հետո՝ 8,21։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» պարտվել է 1։3 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում