20:14 1 հունիսի, 2015Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ, դրանցից մեկը՝ դարպասին։ Հայ կիսապաշտպանի 48 փոխանցումներից 81,3 տոկոսը հասել է թիմակիցներին։ 26-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ հաղթել է օդային պայքարում, հինգ անգամ շրջանցել է մրցակիցներին, վեց անգամ խլել է գնդակը, երեք անգամ կասեցրել է գրոհը։ Մխիթարյանը երկու անգամ է խախտել կանոնները, ստացել է դեղին քարտ։ Նրա դեմ պայքարում կանոնները խախտել են հինգ անգամ։ Մխիթարյանի գնահատականը 8,14 է, ինչը երկրորդն է «Բորուսիայում» Սինձի Կագավայից հետո՝ 8,21։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» պարտվել է 1։3 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.