Չեմ զարմանա, եթե մի օր Խամես Ռոդրիգեսն արժանանա «Ոսկե գնդակի», սակայն դրա համար նա պետք է սպասի Լիոնել Մեսիի կարիերայի ավարտին, ասել է 1986թ. աշխարհի չեմպիոն, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ եւ տնօրեն, արգենտինացի Խորխե Վալդանոն:
«Ռոդրիգեսի համար չկա ակումբ, որտեղ նա չկարողանար դրսեւորվել: Նրա տաղանդով եւ համարձակությամբ կարելի է շատ ավելի կատարելագործել խաղը: Մի օր նա կստանա «Ոսկե գնդակ»: Համբերություն է պետք»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
2014թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, Կոլումբիայի հավաքականի խաղացող Խամես Ռոդրիգեսը առաջին մրցաշրջանն է ավարտում «Ռեալում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում