11:40  ,  4 մայիսի, 2015

«Վաշինգտոնն» ու «Գոլդեն Սթեյտը» հաղթանակով մեկնարկեցին 1/4 եզրափակիչում, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մայիսի 3-ին մեկնարկել է քառորդ եզրափակիչը: Առաջին խաղերում հաղթանակներ են տարել «Վաշինգտոնն» ու «Գոլդեն Սթեյտը»:

Օրվա լավագույն դրվագների հնգյակը գլխավորում է «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստեֆան Կարիի 3 միավորանոց նետումը:

Հիշեցնենք, որ գործող չեմպիոն «Սան Անտոնիոն» այս տարի չէր կարողացել հաղթահարել փլեյ-օֆֆի առաջին փուլի արգելքը:

NBA, 1/եզրափակիչ   

«Ատլանտա» - «Վաշինգտոն»՝ 98:104 (37:26, 26:27, 20:28, 15:23)

«Գոլդեն Սթեյտ» - «Մեմֆիս»՝ 101:86 (32:25, 29:27, 22:14, 18:20)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում