16:23  ,  2 մայիսի, 2015

«Սպարտակն» ավելացված րոպեին բաց թողեց հաղթանակը «Զենիթի» նկատմամբ

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» ընդունեց առաջատար «Զենիթին» եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը: Հաշիվը 48-րդ րոպեին բացել էր Ռոմուլոն՝ առաջ մղելով «Սպարտակին»:

Ավելացված առաջին րոպեին բրազիլացի Հալկը փրկեց «Զենիթին» պարտությունից՝ գրավելով մրցակցի դարպասը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին:

«Զենիթը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Կրասնոդարի» նկատմամբ ունենալով 9 միավորի առավելություն: «Սպարտակը» 43 միավորով 5-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Սպարտակ» - «Զենիթ»՝ 1:1

Ռոմուլո, 48 – Հալկ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում