00:27  ,  29 ապրիլի, 2015

«Բավարիա» - «Բորուսիա»՝ լրացուցիչ ժամանակ. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Մյունխենում ընթացող ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում:

Հանդիպմանը հաշիվը 30-րդ րոպեին բացել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ առաջ մղելով «Բավարիային»:

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին եւ 5 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 80-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո դաշտի տերերին գոլից փրկեց դարպասապահ Մանուել Նոյերը:

Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 1:1 (տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 30 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում