00:27 29 ապրիլի, 2015Մյունխենում ընթացող ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում:
Հանդիպմանը հաշիվը 30-րդ րոպեին բացել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ առաջ մղելով «Բավարիային»:
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին եւ 5 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 80-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո դաշտի տերերին գոլից փրկեց դարպասապահ Մանուել Նոյերը:
Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 1:1 (տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ)
Ռոբերտ Լեւանդովսկի, 30 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 75
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.