Սիրողական բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Միշա Ալոյանը դժգոհ չէ, որ չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը, հաղորդում է Rsport-ը։ Ռուսաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկը նվաճել է AIBA Pro Boxing-ի չեմպիոնի կոչումն ու ապահովել 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ AIBA Pro Boxing-ի չեմպիոնները պետք է բաց թողնեն նույն տարում անցկացվող աշխարհի առաջնությունը։
«AIBA Pro Boxing-ը լավ նախագիծ է, որը ես հավանում եմ։ Կարծում եմ՝ դեռ կհասցնեմ նվաճել աշխարհի չեմպիոնի երրորդ տիտղոսը»,- ասել է Ալոյանը։
Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերին Քաթարում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի