14:11 15 ապրիլի, 2015Սիրողական բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Միշա Ալոյանը դժգոհ չէ, որ չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը, հաղորդում է Rsport-ը։ Ռուսաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկը նվաճել է AIBA Pro Boxing-ի չեմպիոնի կոչումն ու ապահովել 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ AIBA Pro Boxing-ի չեմպիոնները պետք է բաց թողնեն նույն տարում անցկացվող աշխարհի առաջնությունը։
«AIBA Pro Boxing-ը լավ նախագիծ է, որը ես հավանում եմ։ Կարծում եմ՝ դեռ կհասցնեմ նվաճել աշխարհի չեմպիոնի երրորդ տիտղոսը»,- ասել է Ալոյանը։
Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերին Քաթարում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.