20:51  ,  20 մարտի, 2015

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: 60 կգ քաշային կարգում Տարոն Կարապետյանը վստահ հաղթանակ տարավ Ավետիք Մարկոսյանի նկատմամբ, Արսեն Պողոսյանը ծանր պայքարում հաղթեց Սամվել Մելիքյանին:

Հետաքրքիր մենամարտ ստացվեց Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Արման Սանոսյանի եւ դինամոյական Արթուր Վարդանյանի դիմակայությունում: Արթուր Վարդանյանը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկվեց, բայց հետագայում կարողացավ հաղթանակ տանել: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Կարեն Տոնականյանը առավելության հասավ Հայրիկ Նազարյանի նկատմամբ: 

69 կգ քաշային կարգում Մելքոն Մելքոնյանը հաղթեց Վոլոդյա Հայրապետյանին, Լեո Պապյանն էլ ուժեղ գտնվեց Մովսես Թորոսյանի հետ պայքարում: 69 կգ քաշային կարգում հաղթեցին նաեւ գյումրեցի Ռաֆայել Բարսեղյանը եւ վանաձորցի Արման Դարչինյանը:

81 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներով աչքի ընկան Նիկոլ Հարությունովն ու Արտյոմ Գալստյանը: Հարությունովը հաղթեց Մհեր Պողոսյանին, իսկ Գալստյանն առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: Այս քաշային կարգում չկայացավ երկու մենամարտ: Ռինգ դուրս չեկան Նարեկ Մանասյանն ու Արման Հովհիկյանը: Կիսաեզրափակիչ դուրս եկան նրանց մրցակիցները՝ Տոնական Խաչատրյանը եւ Հարություն Ավետիսյանը: 

91 կգ եւ գերծանր քաշային կարգերում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: 91 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Սերյոժա Հակոբյանն ու Հենրիկ Սարգսյանը, իսկ գերծանր քաշային կարգում՝ Ազատ Դավթյանն ու Աղասի Մեհրաբյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում