20:51 20 մարտի, 2015Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: 60 կգ քաշային կարգում Տարոն Կարապետյանը վստահ հաղթանակ տարավ Ավետիք Մարկոսյանի նկատմամբ, Արսեն Պողոսյանը ծանր պայքարում հաղթեց Սամվել Մելիքյանին:
Հետաքրքիր մենամարտ ստացվեց Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Արման Սանոսյանի եւ դինամոյական Արթուր Վարդանյանի դիմակայությունում: Արթուր Վարդանյանը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկվեց, բայց հետագայում կարողացավ հաղթանակ տանել: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Կարեն Տոնականյանը առավելության հասավ Հայրիկ Նազարյանի նկատմամբ:
69 կգ քաշային կարգում Մելքոն Մելքոնյանը հաղթեց Վոլոդյա Հայրապետյանին, Լեո Պապյանն էլ ուժեղ գտնվեց Մովսես Թորոսյանի հետ պայքարում: 69 կգ քաշային կարգում հաղթեցին նաեւ գյումրեցի Ռաֆայել Բարսեղյանը եւ վանաձորցի Արման Դարչինյանը:
81 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներով աչքի ընկան Նիկոլ Հարությունովն ու Արտյոմ Գալստյանը: Հարությունովը հաղթեց Մհեր Պողոսյանին, իսկ Գալստյանն առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: Այս քաշային կարգում չկայացավ երկու մենամարտ: Ռինգ դուրս չեկան Նարեկ Մանասյանն ու Արման Հովհիկյանը: Կիսաեզրափակիչ դուրս եկան նրանց մրցակիցները՝ Տոնական Խաչատրյանը եւ Հարություն Ավետիսյանը:
91 կգ եւ գերծանր քաշային կարգերում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: 91 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Սերյոժա Հակոբյանն ու Հենրիկ Սարգսյանը, իսկ գերծանր քաշային կարգում՝ Ազատ Դավթյանն ու Աղասի Մեհրաբյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.