21:43  ,  19 մարտի, 2015

Բռնցքամարտի Հայաստանի առաջնություն. Քառորդ եզրափակիչի արդյունքները

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը։ Մի քանի քաշային կարգերում տեղի են ունեցել քառորդ եզրափակիչի մենամարտերը: 

56կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տարավ Արամ Ավագյանը, ով գեղեցիկ ոճով առավելության հասավ Էդգար Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթեցին նաեւ Սուրեն Առաքելյանը, Հենրիկ Մոքոյանը եւ Էրիկ Պետրոսյանը:

64 կգ քաշային կարգում դինամոյական Գոռ Երիցյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Սուրեն Մանուչարյանին , Արա Պուլուզյանն էլ առավելության հասավ Արթուր Վահանյանի նկատմամբ : Այս քաշային կարգում հաղթանակ տարան նաեւ գյումրեցի Հովհաննես Բաչկովն ու Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Գեւորգ Ղազեյանը:

75 կգ քաշային կարգում Արայիկ Հարությունյանը պարտության մատնեց Խաչատուր Նազարյանին։ Գագիկ Բոյանն էլ առավելության հասավ Մանուկ Դիլանյանի նկատմամբ:

75 կգ քաշային կարգում հետաքրքիր ստացվեց դինամոյական Արթուր Սարգսյանի եւ գյումրեցի Արմեն Բաղդասարյանի մենամարտը: Դժվար պայքարում հաղթեց Արթուր Սարգսյանը: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Սերգեյ Սարգսյանը առավելության հասավ Ջոն Հարությունյանի նկատմամբ:

Մրցումային երկրորդ օրը կայացավ նաեւ գերծանր քաշային կարգի մեկ մենամարտ: Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող երկու բռնցքամարտիկների ՝ Աղասի Մեհրաբյանի եւ Վլադիմիր Նազարյանի մենամարտում առավելության հասավ Մեհրաբյանը, հաղորդում է ՀԲՖ լրատվական ծառայությունը:

Մարտի 20-ին ռինգ դուրս կգան 60կգ, 69կգ, 81կգ եւ գերծանր քաշային կարգի մարզիկները: 91կգ եւ գերծանր քաշային կարգի մարզիկները կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար: Մրցումների սկիզբը՝ 13:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում