14:47  +04,  22 փետրվարի, 2015

Արթուր Աբրահամ vs Փոլ Սմիթ. Մենամարտի տեսությունն ու լավագույն լուսանկարները

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին՝ 116:112, 117:111, 117:111:

Դա 35-ամյա Աբրահամի եւ 32-ամյա Սմիթի երկրորդ հանդիպումն էր: Նրանց միջեւ նախորդ մենամարտը կայացել էր 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:

Պրոֆեսիոնալ ռինգում տարած 42-րդ հաղթանակն Արթուր Աբրահամը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մենամարտից հետո Արթուրը նշել է, որ իր հաջորդ մրցակիցը կլինի կամ Ռոբերտ Շտիգլիցն է, կամ Ֆելիքս Շտուրմը: 2 գերմանացիներն էլ Աշխարհի նախկին չեմպիոններ են:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ