Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ երկրորդ հաղթանակից հետո խոսել է իր հնարավոր մրցակիցների մասին:
«Հարգանքներս Սմիթին, ով դիմացավ մինչեւ վերջ: Իմ հաջորդ մրցակիցը կլինի կամ Ռոբերտ Շտիգլիցը, կամ Ֆելիքս Շտուրմը: Տեսնենք, թե նրանցից ում հետ եմ հանդիպելու»,- 35-ամյա Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին դարձյալ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 117:111, 117:111: Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսը խլել է հենց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից: Աշխարհի նախկին չեմպիոններ Շտուրմն ու Շտիգլիցը 2014-ի նոյեմբերի 9-ին Շտուտգարտում անցկացրել են մենամարտ, որն ավարտվել էր ոչ ոքի: Այդ մենամարտի հաղթողը պետք է հնարավորություն ստանար հանդիպել Արթուր Աբրահամի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի
21:38 , 17 նոյեմբերի
21:27 , 17 նոյեմբերի
20:18 , 17 նոյեմբերի
19:36 , 17 նոյեմբերի
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի
17:13 , 17 նոյեմբերի