Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Արեւմուտքի եզրափակիչի 5-րդ խաղում «Օկլահոման» 108:103 հաշվով առավելության հասավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ եւ առաջ անցավ շարքի հաշվի մեջ` 3:2:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ «Սան Անտոնիոյի» խաղարկող պաշտպան Մանու Ժինոբիլին` 34 միավոր: «Օկլահոմայի» կազմում առավելագույն արդյունավետությամբ աչքի ընկավ Քեւին Դյուրանտը` 27 միավոր:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին «Օկլահոմայի» խաղահրապարակում:
Բասկետբոլի ազգային ասոցիացիա. Արեւմուտք. Եզրափակիչ, 5-րդ հանդիպում
«Սան Անտոնիո» - «Օկլահոմա»` 103:108 (21:26, 23:26, 28:29, 31:27)
Շարքի հաշիվը` 2:3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում