Արգենտինական «Սան Լորենցոյի» կիսապաշտպան Խուան Մարսյերը թուլամորթ է անվանել Մադրդի «Ռեալի» ֆուտբոլիստներին: Մարսյերի կարծիքով, մադրիդյան ակումբի խաղացողները սովոր չեն ֆիզիկական պայքարին:
«Ամեն անգամ, երբ պայքարի ընթացքում դիպչում էինք այդ թուլամորթներին, նրանք անմիջապես հայտնվում էին խոտածածկին եւ գալարվում: Խաղում էինք այնպես, ինչպես կարողանում էինք: Նրանք սովոր չեն ֆիզիկական պայքարին»,- Մերսյերի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Ռեալը» հաղթել է 2:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում