Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Madison Square Garden-ի պատանի լրագրողին տված հարցազրույցում նշել է, թե որ մարզաձեւով կզբաղվեր, եթե չլիներ թենիսիստ:
«Եթե չլիներ թենիսիստի կարիերան, ապա կցանկանայի լինել ֆուտբոլիստ: Այն իմ երկրորդ սիրելի մարզաձեւն է: Սիրում եմ նաեւ երաժշտություն: Ավելի շատ նախընտրում եմ պարային երաժշտութոյւն, սակայն անձամբ չեմ մտածել պարային շարժումներ»,- ասել է Ֆեդերերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում