Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան նշել է, որ իրենց ակումբն ուշադրություն չի դարձնում «Մանչեսթեր Սիթիին» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»: Անգլիայի առաջնության 17 տուրերից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը երեք միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին», 10 միավորով՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Միշտ էլ ճնշում է գործադրվում մեզ վրա: «Մանչեսթեր Սիթին» շատ մոտ է, ինչպես նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Այդուհանդերձ, փորձում ենք ուշադրություն չդարձնել նրանց վրա եւ պետք է շարունակենք հաղթել: «Սթոք Սիթիին» հաղթեցինք, քանի որ անհրաժեշտ է միավորներ վաստակել չեմպիոն դառնալու համար»,- Կուրտուայի խոսքը փոխանցում է Daily Star-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում