12:31  ,  23 դեկտեմբերի, 2014

Հրաչյա Ռոստմյան. Բաքվի Եվրոպական խաղերին չմասնակցելու խնդիր չեմ տեսնում

Այս պահի դրությամբ ազգային օլիմպիական կոմիտեն որեւէ խնդիր չի տեսնում Բաքվի Եվրոպական խաղերին չմասնակցելու համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Եվրոպական խաղերին մասնակցելու հարցով բոլոր այն խնդիրները, որոնք մենք առաջ ենք քաշել՝ անվտանգության հարցերը, մարզիկների կեցության հարցերը, մարզվելու պայմանները բոլորը  լուծված են: Բայց, մենք դեռեւս վերջնական որոշում չենք կայացրել: Փետրվարին կհայտարարենք: Ամեն դեպքում չմասնակցելու խնդիր չեմ տեսնում:

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում մեզ համար ավելի մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն մասնակցելը, ավելի ճիշտ կլինի մասնակցել, հաղթել այնտեղ ու Հայաստանի դրոշը բարձրացնել: Մեզ համար սա պատվի հարց է: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մտավախությունը չեմ կարող կիսել, թե ծնողները թույլ չեն տա: Ամեն ծնող ինքն է որոշում՝ թույլ տա իր զավակին, թե ոչ: Բայց հոգեբանորեն մեր տղաները չեն ճնշվի, եկեք մի թերագնահատեք մեր մարզիկներին: Մեր մարզիկները ամեն տեղ էլ կարող են պատվով ներկայացնել Հայաստանը, դրոշը բարձրացնել»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով