12:31 23 դեկտեմբերի, 2014Այս պահի դրությամբ ազգային օլիմպիական կոմիտեն որեւէ խնդիր չի տեսնում Բաքվի Եվրոպական խաղերին չմասնակցելու համար:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Եվրոպական խաղերին մասնակցելու հարցով բոլոր այն խնդիրները, որոնք մենք առաջ ենք քաշել՝ անվտանգության հարցերը, մարզիկների կեցության հարցերը, մարզվելու պայմանները բոլորը լուծված են: Բայց, մենք դեռեւս վերջնական որոշում չենք կայացրել: Փետրվարին կհայտարարենք: Ամեն դեպքում չմասնակցելու խնդիր չեմ տեսնում:
Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում մեզ համար ավելի մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն մասնակցելը, ավելի ճիշտ կլինի մասնակցել, հաղթել այնտեղ ու Հայաստանի դրոշը բարձրացնել: Մեզ համար սա պատվի հարց է: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մտավախությունը չեմ կարող կիսել, թե ծնողները թույլ չեն տա: Ամեն ծնող ինքն է որոշում՝ թույլ տա իր զավակին, թե ոչ: Բայց հոգեբանորեն մեր տղաները չեն ճնշվի, եկեք մի թերագնահատեք մեր մարզիկներին: Մեր մարզիկները ամեն տեղ էլ կարող են պատվով ներկայացնել Հայաստանը, դրոշը բարձրացնել»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.