Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի «Սան Լորենցոյի» հետ հանդիպումից առաջ կատակել է՝ անդրադառնալով Հռոմի պապին, ով արգենտինական ակումբի երկրպագուն է:
«Հոսով եմ՝ նոր էջ կգրենք «Ռեալի» պատմությունում: Մեր ակումբն անցկացնում է հիանալի շրջան եւ ուրախ եմ խաղալ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ: Իտալացին հաջողությունների հիմնական «մեղավորներից է»:
«Ռեալին» աջակցում է նաեւ Աստված, այդ պատճառով պետք է շարունակենք հաղթանակների շարքը: Գիտենք, որ Արգենտինայում երկրպագուներն ապրում են ֆուտբոլով: Անգամ, առանց Հռոմի պապի աջակցության պարտավոր ենք հաղթել մրցաշարում»,- Ռամոսի խոսքը փոխանցում է Spanish Football-ը:
Հայտնի է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Սան Լորենցոյի» երկրպագու է։
«Ռեալ» - «Սան Լորենցո» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում