10:09  ,  1 հունիսի, 2012

NBA. կիսաեզրափակիչի լավագույն դրվագները

NBA-ի կիսաեզրափակիչում «Օկլահոման» սեփական խաղահրապարակում առավելության հասավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ՝ 102:82: Շարքի հաշիվը դարձավ 2:1՝ հօգուտ «Սան Անտոնիոյի»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտն էր՝ 22 միավոր: «Սան Անտոնիոյի» ֆրանսիացի պաշտպան Տոնի Պարկերը վաստակեց 16 միավոր:

Կիսաեզրափակիչի չորրոդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին «Օկլահոմայի» խաղահրապարակում:

NBA. կիսաեզրափակիչ

«Օկլահոմա Սիթի» - «Սան Անտոնիո» - 102:82 (22:24, 32:17, 24:19, 24:22)

Շարքի հաշիվը՝ 1:2.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով