23:41  ,  1 նոյեմբերի, 2014

«Օլիմպիակոսը» չօգտվեց քանակական առավելությունից

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության 8-րդ տուրում «Օլիմպիակոսը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Աստերասի» հետ՝ 0:0: Դաշտի տերերը 42-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով, սակայն Հունաստանի չեմպիոնը չօգտվեց քանակական առավելությունից:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը չէր հայտավորվել «Օլիմպիակոսի» կազմում:

«Օլիմպիակոսը» 17 միավորով երկրորդ տեղում է  եւ 2 միավոր զիջում է առաջատար ՊԱՕԿ-ին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս