19:19  ,  1 նոյեմբերի, 2014

Ռոնալդուն արագ գոլ խփեց 700-րդ խաղում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի 1-ին անցկացնում է կարիերայի 700-րդ հանդիպումը: «Գրանադայի» դեմ Պրիմարայի 10-րդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականի ավագը խաղադաշտ է դուրս եկել Արքայական ակումբի մեկնարկային կազմում եւ գոլ է խփել երկրորդ րոպեին: 29-ամյա Ռոնալդուն աչքի ընկավ 12-րդ խաղում անընդմեջ: 

Ընթանում է առաջին խաղակեսը: «Ռեալը» հաղթում է նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում