Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի Պորտուգալիա - Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը։
Ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ տոմսերն արժեն 10, 15 եւ 20 եվրո։
Հիշեցնենք, որ Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Ֆարուի «Ալգարվե» ստադիոնում։ Երկու թիմերն էլ անցկացրել են երկու հանդիպում։ Հայաստանն ունի 1, Պորտուգալիան 3 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում