Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն 2013/14-ի մրցաշրջանի արդյունքով արժանացել է Ալդո Ռովիրիի մրցանակին, որը ստանում է ակումբի լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է «Բարսելոնայի» կայքը: Մրցանակն անվանվել է «Բարսելոնայի» նախկին տնօրեն Խոսեպ Ռովիրիի որդու պատվին: Ալդո Ռովիրին մահացել է ողբերգական պատահարի պատճառով:
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել եմ իմ օգտին: Շարունակում ենք կատարել մեր աշխատանքը եւ մնում ենք հավատարիմ «Բարսելոնային»: Այս ակումբն արժանի է դրան»,- ասել է Մասկերանոն:
Մրցանակը տրվում է 2010-ից, եւ լավագույն ֆուտբոլիստին ընտրում են մասնագետներով համալրված ժյուրին: 2013/14-ի մրցաշրջանում արգենտինացին 28 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում