«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթահարել ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արգելքը: Անգլիայի չեմպիոնի ճանապարհին կանգնեց «Նյուքասլը», որն արտագնա հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաեւ «Տոտենհեմն» ու «Սաութհեմփթոնը»:
Անգլիական լիգայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 0:2
Ռոլանդո Աարոնս, 6, Մուսա Սիսոկո, 76
«Սթոք Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 2:3
Ստիվեն Ն՛Զոնզի, 49, Մամե Դիուֆ, 83 – Գրացիոնո Պելե, 6, 88, Շեյն Լոնգ, 30
Հեռացում՝ Պիտեր Կրաուչ, 88 («Սթոք Սիթի»)
«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 2:0
Էրիկ Լամելա, 54, Հարի Քեյն, 74
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում