23:45  ,  29 հոկտեմբերի, 2014

Ռաուլն ու Հակոբ Չիրիշյանը դարձան ակումբակիցներ

Իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում:

ESPN-ի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Նյու Յորք Կոսմոսի» հետ: 37-ամյա հարձակվողի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում:

Ռաուլը կզբաղեցնի նաեւ «Նյու Յորք Կոսմոսի» ակադեմիայի խորհրդական պաշտոնը: Իսպանացու նախորդ ակումբն էր քաթարյան «Ալ Սադը», որի կազմում նա խաղում էր 2012-ից:

«Նյու Յորք Կոսմոսը» հանդես է գալիս Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայում (NASL): 2013-ից Նյու Յորքի թիմում է խաղում նաեւ 24-ամյա կիսապաշտպան Հակոբ Չիրիշյանը: Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ծնվել է 1989-ի նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս