23:26  ,  29 հոկտեմբերի, 2014

«Օլիմպիակոսը» Գեւորգ Ղազարյանի հետ չպահպանեց հաղթական հաշիվը

Ֆուտբոլի Հունաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Օլիմպիակոսը» 1:1 հաշվով ավարտեց «Պանիոնիոսի» դեմ տնային խաղը: 2 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում խաղաց 59 րոպե:

Հունաստանի Գավաթի 2 խաղերից հետո «Օլիմպիակոսը» հավաքել է 4 միավոր:

Հունաստանի Գավաթ, երկրորդ տուր

«Օլիմպիակոս» - «Պանիոնիոս»՝ 1:1

Կոստաս Ֆորտունիս, 13 – Միտրոպուլո, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս