23:15  ,  29 հոկտեմբերի, 2014

Ռայմոն Դոմենեկ. Զիդանը հավաքականի չեմպիոնական շանսերը վտանգեց սեփական եսի համար

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը հրապարակել է գիրք, որում հիշեցրել է Զինեդին Զիդանի եւ Մարկո Մատերացիի միջեւ սկանդալային դրվագն աշխարհի 2010թ. առաջնության եզրափակիչում: Այդ խաղում Զիդանը կարմիր քարտ էր ստացել իտալացի պաշտպանին գլխով հարվածելու համար, իսկ Իտալիայի հավաքականը նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Ֆրանսիացի մասնագետն իր գրքում հիշատակել է նաեւ Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիին, ով Իռլանդիայի դեմ ԱԱ-2010-ի անցումային մրցավեճում ձեռքով էր խաղացել՝ ֆրանսիացիներին օգնելով նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

«Անրին իր համբավը վտանգեց հանուն ազգային թիմի: Զիդանն էլ իր հերթին թիմի չեմպիոնական շանսերը վտանգեց սեփական եսի համար»,- գրել է մարզիչը, փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Դոմենեկը Ֆրանսիայի հավաքականը գլխավորել է 2004-2010-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս