21:58  ,  29 հոկտեմբերի, 2014

Լեւանդովսկին զգուշանում է Դորտմունդի «Բորուսիայից»

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին անդրադարձել է իր նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի հաջորդ տուրի խաղին:

«Առաջիկա խաղը շատ կարեւոր է, քանի որ «Բորուսիան» միշտ վտանգավոր է: Դորտմունդցիները կարող են հաղթել ցանկացած մրցակցի: «Բորուսիայի» կազմում շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, սակայն դեռ շատ ժամանակ կա ամեն բան փոխելու համար: Մեկնարկը չհաջողվեց Յուրգեն Կլոպի թիմին, սակայն նրանք միշտ հզոր մրցակից են եղել: «Բորուսիայում» խաղում են հիանալի ֆուտբոլիստներ, այնպես որ այդ թիմին թերագնահատելը մեծ սխալ կլինի»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bild-ը:

 «Բավարիա» - «Բորուսիա» խաղը կկայանա նոյեմբերի 1-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս