21:31  ,  29 հոկտեմբերի, 2014

B Սերիայում խաղացող հարձակվողը հետաքրքրել է Դորտմունդի «Բորուսիային»

Իտալական B Սերիայում հանդես եկող «Կապրի» ակումբի նիգերիացի հարձակվող Ջերի Մբակոգուն հայտնվել է Դորտմունդի «Բորուսիային» հետաքրքրություն ոլորտում, գրում է Goal.com-ը:

22-ամյա նիգերիացին 2013-ից է խաղում «Կապրիում»: B Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 10 խաղերում նա խփել է 6 գոլ:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» որոշել էր հետաձգել Մյունխենի «Բավարիայի» նշանառության տակ գտնվող Մարկո Ռոյսի հետ բանակցությունները նոր պայմանագրի հարցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս