21:08  ,  29 հոկտեմբերի, 2014

Աշխարհի առաջնության մեդալակիրը մահացել է 46 տարեկանում

Ֆուտբոլի 1994թ. աշխարհի առաջնությունում Շվեդիայի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր դարձած Կլաս Ինգեսոնը 46 տարեկանում մահացել է քաղցկեղի հետեւանքով, տեղեկացնում է շվեդական «Էլֆսբորգ» ակումբի կայքը:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Ինգեսոնը զբաղվում էր մարզչական աշխատանքով: Մարզիչի վերջին ակումբը «Էլֆսբորգն» էր, որը նա գլխավորում էր նախորդ տարվա սեպտեմբերի 30-ից:

Կլաս Ինգեսոնը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրած 57 խաղերում խփել էր 13 գոլ: 1992-ին նա Շվեդիայի թիմի կազմում երրորդ տեղն էր գրավել նաեւ տնային Եվրոպայի առաջնությունում: Կլասի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել 2009-ին: Որոշ խաղերում նա իր թիմի գործողություններին հետեւում էր անվասայլակով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս