20:27  ,  29 հոկտեմբերի, 2014

Արսեն Վենգերի ու Ջոն Թերիի ձայները՝ Լոնդոնի մետրոյում

Առաջին համաշխարհային պատերազմի տարելիցի նախապատրաստական փուլի ընթացքում Լոնդոնի մետրոյի կայարաններում կհնչեն ֆուտբոլային աշխարհի հայտնի ներկայացուցիչների ձայները, գրում է Telegraph-ը:

«Արսենալի» տնային ստադիոն «Էմիրեյթսի» մոտ գտնվող 2 կայարաններում կհնչեն թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի եւ իսպանացի կիսապաշտպան Միկել Արտետայի ձայները: «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի հարեւանությամբ գտնվող կայարաններում ուղեւորները կլսեն «Չելսիի» ավագ Ջոն Թերիի ձայնը: Ակցիային կմասնակցեն նաեւ Ջոուի Բարտոնը, Սքոթ Պարկերը եւ Ռոբերտ Գրինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս