20:03  ,  29 հոկտեմբերի, 2014

«Ուֆան» Դենիս Թումասյանի հետ դուրս մնաց Ռուսաստանի Գավաթից, «Լոկոմոտիվը» կարող է հանդիպել «Սպարտակին»

Ֆուտբոլի Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Ուֆան» Բաշկիրիայում նվազագույն հաշվով պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»՝ լքելով պայքարը: Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց մարոկկացի կիսապաշտպան Մուբարակ Բուսուֆան:

Ռուսաստանցի պաշտպան Դենիս Թումասյանն «Ուֆայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Քառորդ եզրափակիչում «Լոկոմոտիվը» կխաղա «Ռուբին» - «Սպարտակ» զույգի հաղթողի հետ:

Ռուսաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ուֆա» - «Լոկոմոտիվ»՝ 0:1

Մուբարակ Բուսուֆա, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս