19:45  ,  29 հոկտեմբերի, 2014

«Լեյքերսի» նորեկը ստացել է ոտքի կոտրվածք

«Լոս Անջելես Լեյքերսի» նորեկ Ջուլիուս Ռենդլը ոտքի կոտրվածք է ստացել «Հյուսթոնի» դեմ բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության առաջին տուրի խաղում:

Չորրորդ քառորդի վերջնամասում 19-ամյա բասկետբոլիստը վնասվածք է ստացել անհաջող վայրէջք կատարելու հետեւանքով: Նրա վերականգնման ստույգ ժամկետը հայտնի կդառնա առաջիկայում:

Հիշեցնենք, որ «Լեյքերսը» պարտությամբ էր մեկնարկել NBA-ի նոր մրցաշրջանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս