17:53  ,  29 հոկտեմբերի, 2014

Նեյմարն ավելացրել է 4.5 կգ մկանային զանգված

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո 4.5 կիլոգրամով ավելացրել է մկանային զանգվածը: Այժմ 22-ամյա ֆուտբոլիստի քաշը 68 կգ է:

«Սկսել եմ ավելի շատ ժամանակ անցկացնել մարզասրահում: Դա անում եմ խաղադաշտում ավելի արդյունավետ լինելու համար: Պարզապես ցանկանում եմ լինել լավ ֆուտբոլիստ՝ անկախ նրանից, թե ինչպիսին է արտաքինս»,- Նեյմարի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 11 խաղի, դարձել է 11 գոլի եւ մեկ գալային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս