17:17  ,  29 հոկտեմբերի, 2014

«Բարսելոնան» կխաղա առանց Մեսիի ու Նեյմարի

«Էսպանյոլի» դեմ Կատալոնիայի Սուպերգավաթի խաղում «Բարսելոնան» հանդես կգա առանց հարձակման գծի առաջատարներ Լիոնել Մեսիի եւ Նեյմարի, հայտնում է Sport.es-ը:

Այդ խաղում «Բարսելոնան» գլխավորող Լուիս Էնրիկեն հայտավորել է երկրորդ կազմի 6 ֆուտբոլիստների: Հայտացուցակում տեղ են գտել 20 ֆուտբոլիստներ՝ Տեր Շտեգեն, Մասիպ, Մոնտոյա, Պիկե, Ադրիանո, Ալբա, Բարտրա, Ռակիտիչ, Չավի, Ռաֆինյա, Սերխիո Ռոբերտո, Սամպյեր, Ադամա, Գրիմալդո, Հալիլովիչ, Էդգար Լի, Սանդրո, Պեդրո, Սուարես, Մունիր:

Կատալոնիայի Սուպերգավաթը կկայանա հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս