16:56  ,  29 հոկտեմբերի, 2014

«Արսենալի» հարձակվողը կնկարահանվի ֆիլմում

Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին կնկարահանվի գերմանական կատակերգությունում: Ֆիլմի նկարահանումները սկսվել են, իսկ ֆուտբոլիստը նշել է, որ անհամբերությամբ է սպասում նոր մասնագիտությունում առաջին աշխատանքին:

«Ֆիլմի նկարահանումները կլինեն ինձ հարազատ Քյոլնում: Այստեղ եմ ծնվել եւ կատարել ֆուտբոլային քայլերս: Ֆիլմում նկարահանվել եմ ստադիոնի դրվագում եւ կարծում եմ՝ այն ստացվել է ծիծաղելի: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է ցուցադրվելու ֆիլմը»,- Պոդոլսկիի խոսքը փոխանցում է  ESPN-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս