14:56  ,  29 հոկտեմբերի, 2014

Դատարանը մերժել է Լապորտայի դեմ «Բարսելոնայի» հայցը

Դատախազ Խոսե Մանուել Մարտինեսը մերժել է կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի հայցը, տեղեկացնում է Marca-ն:

Կատալոնական ակումբի նախագահը հայց էր ներկայացրել թիմի նախկին նախագահ Ժոան Լապորտայի դեմ՝ պահանջելով 47.6 միլիոն եվրո: «Բարսելոնան» Լապորտային մեղադրում էր պաշտոնավարման 7 տարիների ընթացքում այդ գումարները վատնելու մեջ: Լապորտան պաշտոնից հեռանալուց հետո նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ակումբից ստացել է 11.1 միլիոն եվրոյի եկամուտ: 

«Մենք աշխատել ենք շատ լավ եւ օրենքով: Հպարտ եմ իմ եւ ենթականերիս կատարած աշխատանքից»,- ասել է Լապորտան: 

Բարտոմեուն հնարավորություն ունի բողոքարկել դատարանի վճիռը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս